Լրահոս

03.02.2012 11:06


Իրանը նոր արբանյակ է տիեզերք արձակել

Իրանական անգլալեզու «Press TV» հեռուստաալիքը հաղորդել է, որ այսօր առավոտյան Իրանը հաջողությամբ նոր արբանյակ է բաց թողել դեպի տիզերք։ Հեռուտաալիքը նշել է, որ արբանյակն արձակվել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրամանագրով։ Հրթիռակրի տեսակը չի հայտարարվում։

Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելիի տվյալներով՝ արբանյակի ուղեծրի բարձրությունը 250–370 կմ է։

Իրանի տիեզերական ծրագիրը սկսվել է 2008թ., երբ փորձնական կարգով արձակվել է «Կավոգշար–1» հրթիռը։ Դրանից հետո Իրանը տիեզերք է արձակել տարբեր տեսակի ևս մի քանի արբանյակ։

Այս խորագրի վերջին նյութերը