Լրահոս

17.01.2011 09:31


Ի՞նչ «սահմանադրական կարգի» մասին է երազում Վուգար Սեյիդովը

Ի՞նչ «սահմանադրական կարգի» մասին է երազում Վուգար Սեյիդովը

ԼՂՀ-ի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը պատասխանել է ադրբեջանցի քաղաքագետ Վուգար Սեյիդովի՝ «Պատերազմի լինել-չլինելը կախված է Հայաստանի վրա ճնշում գործադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի վճռականությունից» հոդվածին։ Աթանեսյանի պատասխանում մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանցի քաղաքագետ Վուգար Սեյիդովը կարծում է, թե «պատերազմի լինել-չլինելը հիմա արդեն լիովին կախված է» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։ Ըստ նրա՝ եթե պատերազմը չվերսկսելն ընդունվի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի «նվաճում», ապա դա արդյունք չէ, քանի որ դա խնդրի լուծում չէ։ Այսինքն, ըստ Սեյիդովի, կա՛մ միջնորդները հասնում են նրան, որ «Հայաստանը ազատում է գրավյալ տարածքները», կա՛մ Ադրբեջանն «ագրեսորին ինքնուրույն կստիպի ազատել երկրի տարածքների 20%-ը»։

Իրեն նեղություն չտալով արտահայտություններ ընտրել՝ քաղաքագետը պնդում է. «Ո՛չ մի միջազգային համաձայնագիր, ո՛չ մի հեղինակավոր միջազգային կազմակերպության բանաձև չի կարող Ադրբեջանին զրկել իր ողջ տարածքում «միջազգայնորեն ընդունված» բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում այլ միջոցների բացակայության պարագայում՝ նաև հարկադրանքի միջոցքով, Սահմանադրության գործողությունը վերականգնելու օրինական իրավունքից»։

Ի՞նչ «Սահմանադրական կարգի վերականգնման իրավունքի» մասին է երազում Սեյիդովը։

Եթե Ադրբեջանը նորից գնա այդ ճանապարհով, ապա դա կլինի արդեն երկրորդ հարձակումը կայացած պետության դեմ։ Պաշտոնական Բաքուն չպետք է իր սեփական ֆաշիստական նկրտումները քողարկեր «ողջ տարածքում սահմանադրական կարգի օրինական վերականգնման իրավունքով»։ Նման իրավունք Ադրբեջանը չունի։ Նա իրավունք ունի ընտրություն կատարելու ժողովրդավարության և բռնակալության, բարու և չարի, բարիդրացիության և կույր թշնամանքի միջև»։

Ըստ Regnum-ի

Այս խորագրի վերջին նյութերը