Լրահոս

13.05.2009 11:17


Հրդեհների վիճակագրություն

Գյումրիի Ռեպինի փողոցի տարածքում մայիսի 12-ին՝ ժամը 12։08-ին, հրդեհ է բռնկվել։ Ըստ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի՝ ամբողջությամբ այրվել է «Միլենա» տաքսի ծառայությանը պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմե­քե­նայի սրահը։ Նույն օրը հրդեհ է բռնկվել Երևանի Տիմիրյազևի փողոցի թիվ 34 տանը։ Գ. Չափանյանին պատկանող տան սենյակներից մեկում այրվել են ավտոպահեստամասեր՝ 15 քմ մակերեսով: Իսկ ժամը 23։33-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի Զորավար Վարդանի փողոցի թիվ 30 տանը։ Այրվել է Ժ. Վարդանյանին պատկանող տանը կից օժանդակ շինության փայտյա տանիքը՝ 6 քմ մակերեսով։

 

Այս խորագրի վերջին նյութերը