Լրահոս

14.02.2012 16:27


Ցրտերի պատճառով վնասվել է Հռոմի Կոլիզեյը

Ցրտերի պատճառով վնասվել է Հռոմի Կոլիզեյը

Իտալիայում սառույցի գոյանալու և հալվելու հետևանքով փլուզվել են Կոլիզեյի վերնամասի հատվածները։ Այս մասին տեղեկացրել է «La Repubblica»–ն։

Շաբաթ և կիրակի օրերին զբոսաշրջիկների համար փակված Կոլիզեյը կբացվի հինգշաբթիից ոչ շուտ։ Վտանգը ոչ միայն կառույցի պատից թափվող մասերն են, այլ նաև սառած մակերեսը։ Մնացած բոլոր հուշարձանները բացվել են հանրության համար։

Ձյան առատության պատճառով Իտալիայի մայրաքաղաքում Հռոմի իշխանությունները մի քանի օրով հետաձգել են դպրոցների դասերը, տեղաշարժվել մոտոցիկլով, սակայն արդեն երեքշաբթի այդ արգելքները հանվել են։

Այս խորագրի վերջին նյութերը