Լրահոս

15.02.2012 09:49


ԵՄ ֆինանսների նախարարները հետաձգել են Հունաստանին անհրաժեշտ վարկի տրամադրումը

ԵՄ ֆինանսների նախարարները հետաձգել են Հունաստանին անհրաժեշտ վարկի տրամադրումը

Եվրամիության ֆինանսների նախարարները հետաձգել են հանդիպումը, որի ընթացքում պետք է հավանություն տային Հունաստանին անհրաժեշտ 130 մլրդ եվրո դրամական օժանդակություն տրամադրելու հարցին։ «Ֆրանս պրես» գործակալությունը հիշեցնում է, որ առանց ֆինանսական օգնության Հունաստանը կարող է հայտարարել դեֆոլտի մասին արդեն այս տարվա մարտ ամսին, երբ կգա 14,5 մլրդ եվրո արժողությամբ պարտատոմսերի մարման ժամանակը։

Ավելի վաղ Եվրամիության ֆինանսների նախարարները Հունաստանի պաշտոնյաներից պահանջել էին պարզաբանել, թե ինչ ձևով են պատրաստվում փակել երկրի տնտեսության մեջ առաջացած 325-միլիոնանոց անցքը։

Այս կերպ ԵՄ–և Արժույթի միջազգային հիմնադրամը հասկացնում են, որ Հունաստանի կառավարության և խորհրդարանի կողմից հավանության արժանացած ծախսերի կրճատման բանաձևը դեռևս բավարար չէ։

Այս խորագրի վերջին նյութերը