Լրահոս

15.02.2012 14:22


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 41–րդ տեղում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 41–րդ տեղում է

Այսօր «ՖԻՖԱ»-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Նախորդ ամիսների համեմատ՝ Հայաստանի հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Սա Հայաստանի հավաքականի նոր ռեկորդն է իր ողջ պատմության ընթացքում:

Առաջատարների դիրքում փոփոխություններ չեն եղել. Իսպանիան նախկինի պես գլխավորում է վարկանշային աղյուսակը, որին հաջորդում են Գերմանիան և Հոլանդիան:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին և 29-ին Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում երկու ընկերական հանդիպումներ է անցկացնելու Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ:

Սերբերը զբաղեցնում են 25-րդ հորիզոնականը, իսկ Կանադայի հավաքականը գտնվում է 71-րդ տեղում:

Այս խորագրի վերջին նյութերը