Լրահոս

13.05.2009 14:26


Ընդհարում Քանաքեռ–Զեյթուն համայնքում. ԲՀԿ–ից հերքում են մասնակցության մասին լուրերը

Ընդհարում Քանաքեռ–Զեյթուն համայնքում. ԲՀԿ–ից հերքում են մասնակցության մասին լուրերը

Երեկ ուշ երեկոյան, «Զվարթնոց» կինոթատրոնի մոտ գտվող ՀՀԿ նախընտրական շտաբի դիմաց տեղի է ունեցել ընդհարում, որի հետևանքով մասնավորապես տուժել է Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը և Ահարոնյան 67 հասցեում գտնվող ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Սամվել Հովհաննիսյանը։ Շրջանառվող լուրերի համաձայն, բախումը տեղի է ունեցել ԲՀԿ-ականների և հանրապետականների միջև այն բանից հետո, երբ հանրապետականները, այդ թվում նաև Արայիկ Քոթանջյանի որդին, մտել են նույն համայնքում գտվող «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբ և ծեծի ենթարկել այնտեղ գտվողներին։ Այնուհետև ԲՀԿ–ականները գրոհել են ՀՀԿ նախընտրական շտաբը։ Միջադեպը կանխվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո։

Մեր տեղեկություններով դեպքի վերաբերյալ ՀՀ դատախազությունում առայժմ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա և գործ հարուցված չէ։

«7 օր»-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նշել է, որ նման բան չկա. «Պետք չէ ամեն տեսակ կենցաղային խնդիրները կապել քաղաքապետի ընտրությունների հետ և դրանով իսկ շահարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը»,– ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը