Լրահոս

16.02.2012 10:02


Հոնդուրասի բանտում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 350–ի

Հոնդուրասի բանտում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 350–ի

Հոնդուրասի բանտերից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 350–ի։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Զոհերի ստույգ թվի մասին հաղորդել է Հոնդուրասի անվտանգության նախարարության ղեկավար Պոմպեյո Բոնիլան։

Կոմայագուա քաղաքում գտնվող բանտում հրդեհ է բռնկվել փետրվարի 14–ի ուշ երեկոյան, որը հնարավոր է եղել մարել միայն երեք ժամ անց։ Բանտում տարբեր տվյալներով եղել է 850–900 ձերբակալված։ Նաև հաղորդվել է, որ հրդեհի ժամանակ որոշ ձերբակալվածներ դիմել են փախուստի, սակայն նրանց թիվը դեռ ճշտվում է։

Հրդեհի պատճառները դեռևս ճշտվում են։ Անվտանգության մարմինները երկու տարբերակ են քննարկում՝ որևէ ձերբակալվածի կողմից միտումնավոր հրդեհում կամ կարճ միացում։

Այս խորագրի վերջին նյութերը