Լրահոս

16.02.2012 17:54


Կորած ամուսնական մատանին կովի ստամոքսից է գտնվել

Կորած ամուսնական մատանին կովի ստամոքսից է գտնվել

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, ավստրալացի ֆերմեր Ուիլլ Ջելբարտը կովի ստամոքսում հայտնաբերել է ամուսնական մատանի: Ամուսնական մատանին պատկանում էր մի զբոսաշրջիկի, որը 2009–ին էքսկուրսիա էր կազմակերպել Ջելբարտի ագարակում:

Զբոսաշրջիկն այն ժամանակ դժգոհել է, որ կովերից մեկը կուլ է տվել իր ամուսնական մատանին: Պարզվում է, որ Յոգի անունով կովն իր ստամոքսում մատանին պահել է 3 տարի:

Ավստրալացին հավաստիացնում է, որ մատանին լավ է պահպանվել, և կովի ստամոքսում նրա հետ ոչինչ չի պատահել: Այժմ Ուիլլ Ջելբարտը փորձում է գտնել մատանու իսկական տիրոջը:

Այս խորագրի վերջին նյութերը