Լրահոս

17.02.2012 13:55


Սասուն Միքայելյանը խորհրդարնական ընտրություններին իր մասնակցության մասին հարցին կպատասխանի ապրիլի վերջին

Սասուն Միքայելյանը խորհրդարնական ընտրություններին իր մասնակցության մասին հարցին կպատասխանի ապրիլի վերջին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը, ով վերջերս տեղի ունեցած՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել էր իր թեկնածությունն ու ձայների փոքր տարբերությամբ պարտվել ՀՀԿ–ական Արամ Դանիելյանից՝ ասել է, թե ինքը բոլորովին հիասթափված չէ։

–Ո՛չ ես, ո՛չ էլ այն մարդիկ, որ ինձ ձայն են տվել, հիասթափված չեն։ Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր ոչ միայն քվեարկել են Սասուն Միքայելյանի օգտին, այլև հենց Արամ Դանիելյանի դեմ։ Անվավեր քվեարկողներին էլ եմ շնորհակալ,–ասել է նա։

Ըստ Սասուն Միքայելյանի՝ ինքը ընտրություններում հաղթել է, իսկ Արամին նշանակել են։ Ընդ որում, նա նախապես լրագրողներին խնդրել էր, որ իրեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին հարցրեր չտան։

–Չեմ պատասխանելու, կպատասխանեմ ապրիլի վերջին,–հայտարարել է նա։

Հարցին, թե ինչո՞ւ հիմա այդ հարցին չի պատասխանում, արդյոք որոշում չունի՞, Սասուն Միքայելյանը պատասխանել է, թե ինքը միշտ էլ որոշում ունի, պարզապես նպատակահարմար է գտնում դրա մասին բարձրաձայնել ապրիլի վերջին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը