Լրահոս

17.02.2012 14:28


Արման Մելիքյան. «Մեզ մոտ հաճախ է հինգ անգամ հինգը մեկ դառնում»

Արման Մելիքյան. «Մեզ մոտ հաճախ է հինգ անգամ հինգը մեկ դառնում»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը, խոսելով ընտրական գործընթացներից, նախևառաջ մեղադրել է նրանց, ովքեր պատրաստ են կաշառք վերցնել։

Ես չեմ կարող կանխատեսումներ անել. ես Վանգա տատիկը չեմ,–խոսելով խորհրդարանական ընտրությունների ակնկալիքներից՝ ասել է Մ. Բադեյանը։

Հայաստանում քաղաքական էլիտա գոյություն չունի։ Էլիտայի դերը հենց այն է, որ նա՛ կանխի այս ոչ առողջ գործընթացները։ Եթե նա չի կարող ըստ պատշաճի իրականացնել իր գործառույթները, ապա նշանակում է, որ էլիտան չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին,–ասել է ասուլիսի մեկ այլ բանախոս, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ 

–Մեզ մոտ հաճախ է հինգ անգամ հինգը մեկ դառնում։ Դրա համար էլ պետք չէ կոնկրետ թվեր ասել,–նշել է ԼՂՀ նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ քանի որ ընդդիմադիր դաշտը պառակտված է, ապա ընտրություններին ընդդինությունն ավելի քիչ ձայներ է հավաքելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը