Լրահոս

17.02.2012 15:18


Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆն ուղիղ եթերով հայտարարել է իր հրաժարականի մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատախազները նախագահին անձեռնմխելիությունից զրկելու մասին պաշտոնական խնդրանք էին ուղարկել Գերմանիայի խորհրդարան, որպեսզի կարողանան հետաքննել նախագահի կողմից վերցված վարկի շուրջ ստեղծված աղմկահարույց պատմությունը։

Խոսքը գործարար Էգոն Գիրկենսից արտոնյալ պայմաններով վերցրած վարկի մասին է։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հրաժարականի կապակցությամբ ելույթ ունենալով՝ հայտարարել է, որ «խորապես ցավում է Քրիստիան Վուլֆի  հրաժարականի համար», և հավելել, որ այս քայլը ցույց է տալիս, որ նա երկրի շահերն անձնական շահերից ավելի բարձր է դասում։

Նա նաև նշել է, որ իրենց կուսակցությունում շուտով կքննարկվի թափուր մնացած պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը