Լրահոս

18.02.2012 09:18


Մի շարք ավտոճանապարհներ փակ են

Մի շարք ավտոճանապարհներ փակ են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Ծիլքար-Ալագյազ ավտոճանապարհը:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները և Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ԱԻ նախարարությունը զգուշացնում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:

***
Փետրվարի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:

Այս խորագրի վերջին նյութերը