Լրահոս

20.02.2012 11:40


Լևոն Զուրաբյան. «Մեզ համար միանշանակ է, որ Սասուն Միքայելյանը հաղթել է»

Լևոն Զուրաբյան. «Մեզ համար միանշանակ է, որ Սասուն Միքայելյանը հաղթել է»

Քաղաքագետների միությունում հրավիրված լսումների ժամանակ Հայ ազգային կոնրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է՝ իշխանությունները մարտից առաջ ամեն ինչ անում են, որ իրենց հակառակորդը հավասար պայմաններում չլինի, ավելին՝ դատապարտված լինի պարտության, բայց հանդիսատեսին ներկայացվում է, թե տեղի է ունենում հավասար մենամարտ։

Խոսելով Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից՝ Լ. Զուրաբյանն ընդգծել է, որ դրան Սասուն Միքայելյանի մասնակցությունը բավական բարդացրեց իշխանության վիճակը։

–Պրոֆեսիոնալ ընտրակեղծարար հանցագործները ստիպված եղան քիչ թե շատ օրինական ընտրություններ անցկացնել ընտրատեղամասերում։ Ամեն ինչ տեղի էր ունենում ընտրատեղամասից դուրս։ Էլեկտրիկը կտրոններ էր բաժանում, համատիրություններում մարդկանց հինգ հազար դրամ էին բաժանում, բայց այդ պարագայում դու՝ որպես վստահված անձ, ոչինչ չես կարող անել։ Բայց շնորհիվ նրա, որ տեղամասերում ընտրությունները վերահսկեցինք, աննախադեպ տոկոսներ ստացանք։ Մեզ համար միանշանակ է, որ Սասուն Միքայելյանը հաղթել է,–նշել է ՀԱԿ համակարգողը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը