Լրահոս

21.02.2012 17:20


Կյանքից հեռացավ գրող Մուրադ Մարգարյանը՝ «7օր» կայքէջի խմբագիր Վախթանգ Մարգարյանի հայրը

Կյանքից հեռացավ գրող Մուրադ Մարգարյանը՝ «7օր» կայքէջի խմբագիր Վախթանգ Մարգարյանի հայրը

Երկարատև հիվանդությունից հետո՝ 75 տարեկան հասակում, կյանքից հեռացավ գրող Մուրադ Մարգարյանը:

Հանգուցյալի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 22–ին՝ ժամը 19–ին, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ փետրվարի  23–ին՝ ժամը 13–ին, նույն տեղից։

«7օր»-ի խմբագրակազմը խորապես ցավակցում է հանգուցյալի ընտանիքի անդամներին ու մտերիմներին։

––––––––––––––––––––––––––––––

Արձակագիր Մուրադ Մարգարյանը ծնվել է Սամարղանդում։ 27 տարեկանում եկել է Հայաստան ու սկսել գրել ներքին կոչված սփյուռքի այն հատվածի մասին, որը տարածված է Սանկտ Պետերբուրգից մինչև Հեռավոր Արևելք և գնալով կորցնում ու արդեն կորցրել էր հայերենը։ Իր վիպակներում ու վեպերում գրողը նկարագրել է մանկության ու պատանեկության դրվագները խառնազգի Սամարղանդ քաղաքում։

Ստեղծագործել է ռուսերեն, «որպեսզի դավաճանած չլինի այն միջավայրին, որտեղ գրել է սովորել»: Մ. Մարգարյանի երկերի հերոսները տառապած հայեր են, մտածող պատանիներ։ Տպագրված և անտիպ գործերում («Երինջ»,  «Չգրված օրենքներ», «Սերտաճում», «Օտար գեներ», «Վահա՛գն, զիջի՛ր տեղդ») գրողին մշտապես տանջող՝ հայերի ուծացման, ուծացվող հային փրկելու, ազգային գիտակցության բերելու, նրանց ոտքերի տակ հենարան դնելու հարցերն են։

Արդեն 40-ն անց՝ Մ. Մարգարյանը դարձել է ՀԳՄ անդամ։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը