Լրահոս

23.02.2012 15:54


Բրազիլական կառնավալն ավարտվել է ծեծկռտուքով

Բրազիլական կառնավալն ավարտվել է ծեծկռտուքով

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ընթացող կառնավալն ավարտվել է անկարգություններով: Գնահատականների հայտարարման ժամանակ պարող տղամարդկանցից մեկը, ճեղքելով ոստիկանական շրջափակումը, բարձրացել է բեմ և ժյուրիի սեղանից վերցնելով քվեարկության արդյունքների ծրարը՝ պատռել այն, որից հետո ծեծկռտուք է սկսվել։ Այնուհետև մի խումբ մարդիկ շուռ են տվել սեղանները, այրել կառնավալային դեկորացիաներից մեկը, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Բախվել են մասնակիցներն ու հանդիսատեսը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները և ոստիկանության ջոկատները: Կես ժամ տևած զանգվածային անկարգությունից հետո ոստիկաններին հաջողվել է ձերբակալել անկարգության կազմակերպչին և ևս չորս հոգու: Տուժածների մասին դեռևս տվյալներ չկան: Վնասի չափերը ճշտվում են:

Սկանդալի հետևանքով  կառնավալի հաղթողների անունները դեռևս չեն հրապարակվել:

Այս խորագրի վերջին նյութերը