Լրահոս

23.02.2012 17:38


Պետրոս Մակեյան. «Մարտի 1-ին մենք ցուցակը կունենանք»

Պետրոս Մակեյան. «Մարտի 1-ին մենք ցուցակը կունենանք»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր Գյումրիում հայտարարել է, որ մինչև մարտ 1-ի հանրահավաքը խնդիր է դրված ՀԱԿ-ի համամասնական ցուցակը ներակայացնել ժողովրդին.

Մինչև շաբաթ ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների միջև ընթանում են քննարկումներ ցուցակի կազմման շուրջ, ընդհանուր սկզբունքներն արդեն իսկ հստակեցված են: Խնդիր է դրված մինչև հանրահավաքը ցուցակն ավարտական տեսքի բերել: Համոզված եմ, որ մարտի 1-ին մենք ցուցակը կունենանք,–«7օր»–ին ասել է Պետրոս Մակեյանը:

Վերջինս նաև նշել է, որ ՀԱԿ-ի անդամ կուսակցությունները հետևություններ են անել 2007թ. խորհրդարանական ընտրություններից, հետևաբար, առավել կառուցողական են տրամադրված։

–Եթե հիշենք 2007թ.ԱԺ ընտրությունները, ապա Կոնգրեսի անդամ լուրջ կուսակցությունները, այդ թվում՝ մենք, առանձին մասնակցելու պարագայում ստացանք 1, 2.5, 3 տոկոս, և ես երեկ քաղխորհրդի նիստի ժամանակ հիշեցրել եմ, որ 2007–ին ընդդիմադիր քաղաքական դաշտը նման էր մեռելատան. բոլորը հասկանում էին, որ ամեն ինչ ավարտվել է: Հիմա այդ դասերը պետք սերտել,-նշել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը