Քաղաքական

24.02.2012 15:23


ԲՀԿ–ական. «Ցուցակի նվազագույնը 20%–ը երիտասարդներ կլինեն»

ԲՀԿ–ական. «Ցուցակի նվազագույնը 20%–ը երիտասարդներ կլինեն»

«Կոնգրես» հյուրանոցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ԲՀԿ–ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասել է, որ իրենց կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, իսկ քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունից ելնելով՝ ԲՀԿ համամասնական ցուցակի նվազագույնը 20%–ը երիտասարդներ կլինեն։

Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի անդամագրվելուն, Վահե Էնֆիաջյանն ասել է, որ նա բավական փորձառու, հարգանք վայելող գործիչ է, իսկ թե համամասնական ցուցակի որ հորիզոնականը կզբաղեցնի, կորոշի կուսակցության խորհուրդը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը