Լրահոս

25.02.2012 11:35


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

«Սիրելի՛ տիկին Մկրտչյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ի դեմս Ձեզ՝ մեր ողջ ժողովուրդը ճանաչում է հայ երգարվեստի փայլուն ներ­կայացուցչի և մշակույթի երախտավորի: Տասնամյակներ շարունակ Հայաս­տանի և աշխարհի ամենատարբեր բեմերում Ձեր ինքնատիպ մեկնաբանություններով Դուք հնչեցրել եք հայ երգը և արժանիորեն վաստակել բարձր հեղինակություն և լայն ժողովրդականություն:

Ձեր գործընկերների հետ Դուք նոր դարաշրջան եք բացել հայ երգարվեստի պատմության մեջ և նոր աստիճանի բարձրացրել մեր երաժշտական մշակույթը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Հանրապետության ղեկավարի խոսքով, գնահատելի է նաև Ռաիսա Մկրտչյանի մանկավարժական գործունեությունը, ճշմա­րիտ մշակույթի լավագույն ավանդույթները նոր սերնդին փոխանցելու առա­քելությունը, որը նա կատարել ու կատարում է պատվով:

Այս խորագրի վերջին նյութերը