Լրահոս

25.02.2012 12:59


Գագիկ Գինոսյան. «Հայաստանը ոչ միայն Բաքվում կայանալիք, այլև բոլոր «Եվրատեսիլները» պետք է բոյկոտի»

Գագիկ Գինոսյան. «Հայաստանը ոչ միայն Բաքվում կայանալիք, այլև բոլոր «Եվրատեսիլները» պետք է բոյկոտի»

Անդրադառնալով Մաշտոցի այգում ընթացող պայքարին՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «7օր»–ին ասել է, որ սեփական իրավունքների համար յուրաքանչյուր ազգի պայքարը միշտ էլ բարձր գնահատանքի է արժանի։

–Ինչ վերաբերում է կանաչ գոտուն, ապա ասեմ, որ Թամանյանը պատահական հաշվարկ չէր արել քաղաքի կանաչ մասսայի չափի վերաբերյալ՝ հաշվի առնելով աշխարհի մեծագույն և քաղաքաշինական մեծ փորձ ունեցող քաղաքների նախադեպերը։ 

«Եվրատեսիլը» բոյկոտելու երգիչների քայլի մասին խոսելով էլ՝ Գ. Գինոսյանն ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն Բաքվում կայանալիք, այլև բոլոր «Եվրատեսիլները» պետք է բոյկոտի։

–Քաղաքականացված և անհասկանալի ճաշակ սերմանող մրցույթները չպիտի պրոպագանդվեն մեր երկրում, հատկապես պետական հեռուստաընկերություններով։ Եվ Կոմիտասյան հանճար ծնած ազգը իրավունք չունի իրեն թույլ տալ եվրոպական մշակութային աղբամանից օգտվելու շռայլությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը