Լրահոս

25.02.2012 13:20


«Scorpions»–ը համերգ է տալու Մոսկվայում

«Scorpions»–ը համերգ է տալու Մոսկվայում

Հանրահայտ «Scorpions» խումբը ապրիլի 29–ին համերգով հանդես կգա Մոսկվայում։ Այս խումբը համերգ էր ունեցել նաև նախորդ տարի, բայց հանդիսատեսի ցուցաբերած աննախադեպ հետարքրությամբ պայմանավորված՝ որոշում է կայացվել լրացուցիչ համերգով հանդես գալ նաև այս տարի։ Այսպիսով կեզրափակվի խմբի համերգային շրջագայությունը Ռուսաստանում, որի ընթացքում «Scorpions»–ը հանդես կգա նաև Սանկտ–Պետերբուրգում, Չելյաբինսկում, Նովոկուզնեցկում, Եկատերինբուրգում և Սամարայում։ «Final Sting»–ից՝ եզրափակիչ շրջագայությունից հետո խումբը մտադիր է ավարտել իր կարիերան։ «Scorpions»–ի վերջին՝ 17–րդ ալբոմը՝ «Sting in the Tail»–ը,  թողարկվել է 2010թ. մարտին։

Այս խորագրի վերջին նյութերը