Լրահոս

27.02.2012 10:09


«Օսկարի»–ի մրցանակակիրն է «Արտիստը» ֆիլմը

«Օսկարի»–ի մրցանակակիրն է «Արտիստը» ֆիլմը

Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում տեղի ունեցած «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել Խազանավիչուսի «Արտիստը»։ Այդ անվանակարգի համար պայքարում էին նաև Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները», Մարտին Սկորսեզայի «Ժամանակի պահապանը», Թեյթ Թեյլորի «Սպասուհին», Բենեթ Միլլերի «Մարդը, ով փոխեց ամեն ինչ», Սթիվեն Սփիլբերգի «Մարտական ձին», Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում», Թերենս Մալիքի «Կենաց ծառը», Սթիվեն Դոլդրիի «Ահավոր բարձր և չափազանց մոտ» ֆիլմերը:

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Մերիլ Սթրիփը, «Լավագույն դերասան»՝ Ժան Դյուժարդենը:

Այս խորագրի վերջին նյութերը