Լրահոս

27.02.2012 11:17


Հրազդան գետում դիակ է հայտնաբերվել

Հրազդան գետում դիակ է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երևանում այսօր՝ ժամը 08։35-ին, «1-02» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ` Հրազդան գետում, դիակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարների ուժերով Հրազդան գետից դուրս է բերվել Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ 34-ամյա Տ. Գևորգյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը