Լրահոս

27.02.2012 14:48


ՀՀԿ պատգամավոր. «Ճիշտ ենք գտնում ԱԺ ընտրակարգերի 41-90 հարաբերակցությունը»

ՀՀԿ պատգամավոր. «Ճիշտ ենք գտնում ԱԺ ընտրակարգերի 41-90 հարաբերակցությունը»

Այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, խոսելով 100տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնության մասին, ասել է, թե պրակտիկան ցույց է տալիս, որ մեծամասնականով հանդես են գալիս ամենամերժելի պատգամավորները։

Նույն ասուլիսին մասնակցող ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն էլ ասել է, որ տարակարծություններն ընտրակարգի շուրջ են:

«Հայաստանում, ելնելով սոցիալ-տնտեսական խնդիրներից, կուսակցությունների կայացած չլինելուց և ՀՀ ԱԺ–ի միապալատ լինելուց, մենք ճիշտ ենք գտնում ԱԺ ընտրակարգերի 41-90 հարաբերակցությունը»,–ասել է ՀՀԿ պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը