Լրահոս

27.02.2012 17:28


Քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թևերի և երիտասարդական, հասարակական-քաղաքական շարժումների համատեղ հայտարարությունը

Քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թևերի և երիտասարդական, հասարակական-քաղաքական շարժումների համատեղ հայտարարությունը

Մենք` փետրվարի 24-26-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված խորհրդաժողովի մասնակից խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թևերի և երիտասարդական, հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչներս, քննարկելով երիտասարդության ներգրավվածությունը և կշիռը քաղաքական գործընթացներում և պատրաստակամություն հայտնելով կազմակերպել նմանատիպ քննարկումներ և այլ միջոցառումներ` հանդես ենք գալիս հետևյալ հայտարարությամբ.

Մենք` ներքոստորոգրյալներս, անհրաժեշտ ենք համարում`

  •    Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի երիտասարդական թևերի և երիտասարդական, քաղաքական-հասարակական շարժումների շրջանակներում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորում,
  •    Համատեղ ջանքերի մեկտեղում երիտասարդության քաղաքական առողջ մշակույթի ձևավորման գործում,
  •     Արդար ընտրությունների անցկացման և ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում համատեղ և գործնական քայլերի ձեռնարկում,
  •     Քաղաքական հայացքների հետևանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում և նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում,
  •     Քաղաքական գործընթացներում, մասնավորապես առաջիկա խորհրդարանական ընտրություններում երիտասարդության դերի բարձրացում: 

<<Հայ Հեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության <<Նիկոլ Աղբալյան>> ուսանողական միություն

 

<<Հայ Հեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության Հայաստանի երիտասարդական միություն

 

<<Հայազն>> միության երիտասարդական կառույց

 

Հայաստանի ժողովրդական կուսակցության երիտասարդական խորհուրդ

 

<<Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն>> կուսակցության երիտասարդական թև

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպություն

 

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության <<Արմենակ Եկարյանի>> ակումբ

 

<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության երիտասարդների միություն

 

<<Ժառանգություն>> կուսակցության երիտասարդական թև

 

<< Միասին>> երիտասարդական շարժում

 

<<Հասարակական խորհուրդ>> երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպություն

 

<<Հիմա>> նախաձեռնություն

 

<<Հայոց Համազգային Շարժում>> կուսակցության Երիտասարդական միություն

 

<<Օրինաց Երկիր>> կուսակցության երիտասարդական միություն

 

<<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության երիտասարդական միություն

 

<<Ժողովրդի Իշխանություն>> հասարական-քաղաքական նախաձեռնության երիտասարդական թև

 

 

Այս խորագրի վերջին նյութերը