Լրահոս

28.02.2012 10:34


Նետվել է կամրջից

Նետվել է կամրջից

Փետրվարի 27-ին` ժամը 08։35-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ` Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու դի, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանի Ա. Ավետիսյան 78 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ 1978 թ. ծնված Տ. Գևորգյանը գործել է ինքնասպանություն՝ նետվելով Դավթաշենի կամրջից:

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել  Տ. Գևորգյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը