Լրահոս

28.02.2012 22:50


Սերբիա-Հայաստան` 2:0

Սերբիա-Հայաստան` 2:0

Այսօր Կիպրոսում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաքի շրջանակներում այս տարվա առաջին  հանդիպումն անցկացրեց։ Մեր ընտրանու մրցակիցն էր Սերբիայի հավաքականը: Առաջին խաղակեսի14-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչի գլխով կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Ընդամենը մեկ րոպե անց Զդրավկո Կուզմանովիչն, օգտվելով մեր պաշտպանների սխալից, գրավեց դարպասը:
 Րոպեներ անց, տուգանային խաղարկումից հետո գնդակը  կրկին հայտնվեց մեր թիմի դարպասում։ Գոլի հեղինակ դարձավ  Բրանիսլավ Իվանովիչը։  
 Երկրորդ խաղակեսում  հաշիվն մնաց անփոփոխ։

Այս խորագրի վերջին նյութերը