Լրահոս

29.02.2012 11:50


Կրկին սպասվում են տեղումներ

Կրկին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 29-ին, մարտի 1-2-ին, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ին՝ արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ամենուրեք ձյուն: 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, մարտի 1-2-ը առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի գիշերը կնվազի 4-6, ցերեկը` 8-10, իսկ 3-ի գիշերը` ևս 2-4 աստիճանով:

  Երևանում փետրվարի 29-ին, մարտի 1-2-ը, 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ձյուն: 3-ին և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս խորագրի վերջին նյութերը