Լրահոս

29.02.2012 13:01


ԼՂ Պաշտպանության Բանակի մամլո ծառայությունը հերքում է

ԼՂ Պաշտպանության Բանակի մամլո ծառայությունը հերքում է

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի Մարտունու պաշտպանական ուղղությամբ արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան դիրքապահների կողմից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ սպա Փյարվին Ալիևը, հերթական նպատակաուղղված ապատեղեկատվություն է, որն առավելապես միտված է մի կողմից միջազգային հանրության շրջանում հայկական զինուժը ներկայացնել նախահարձակի դերում, իսկ մյուս կողմից՝ սեփական բանակում տիրող բարձիթողի վիճակը պարտակել իր իսկ ժողովրդից:

Իրականությունն այն է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, փետրվարի 28-ին ոչ միայն շարունակել են հարգել հակամարտ կողմերի միջև ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, այլև ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններին պատասխանելուց:

Միայն այն փաստը, որ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 45 անգամ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել ավելի քան 200 կրակոց, պերճախոս վկայությունն է այն բանի, որ Բաքվի քարոզչությունն, իր սովորության համաձայն, ամեն ինչ շարունակում է ներկայացնել գլխիվայրե,– նշվում է հաղորդագրույթան մեջ:

ԼՂ Պաշտպանության Բանակի մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը