Լրահոս

02.03.2012 15:16


Wikileaks. «Բեն Լադենը ծովում չէ թաղված»

Wikileaks. «Բեն Լադենը ծովում չէ թաղված»

Ըստ Wikileaks-ի բացահայտած ամերիկյան հետախուզության փաստաթղթերի՝ 2011 թ. մայիսի 2-ին ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների կողմից սպանված «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի մարմինը ծովը չի նետվել:

Թուրքական մամուլի վկայությամբ՝ «Stratfor» հետախուզական վերլուծական կենտրոնի գաղտնի փաստաթղթերում Wikileaks-ը հայտնաբերել է «Stratfor»-ի նախագահ Ջորջ Ֆրիդմանի և կենտրոնի փոխնախագահ Ֆրեդ Բերտոնի նամակագրությունը, որում հերքվում է այն տեղեկությունը, թե Բեն Լադենի մարմինը ծովում է թաղվել: Ըստ այդ փաստաթղթերի՝ Բեն Լադենի մարմինը ԿՀՎ հատուկ չվերթով տարվել է ԱՄՆ բժշկական կենտրոն։

Ֆրիդմանի և Բերտոնի էլեկտրոնային նամակագրությունից պարզ է դարձել, որ Բեն Լադենի չեզոքացումից անմիջապես  նրա մարմինը ԿՀՎ հատուկ օդանավով տեղափոխվել է զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուտ: 

Հիշեցնենք, որ թիվ մեկ ահաբեկչի չեզոքացումից հետո հաղորդվում էր, որ նրա մարմինը նետել են Արաբական ծովը։ Այս քայլով ամերիկացիները փորձ են արել զերծ մնալ ահաբեկիչների համար նոր սրբավայր ստեղծելուց, ուր նրանք կայցելեին՝ հարգանքի տուրք մատուցելու «Ալ Քաիդայի» ղեկավարին։

 

Այս խորագրի վերջին նյութերը