Լրահոս

06.03.2012 12:11


Երևանում հայտնաբերվել են առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու մի շարք գործող արտադրամասեր

Երևանում հայտնաբերվել են առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու մի շարք գործող արտադրամասեր

Տարեցտարի ավելանում են անօրինական գործունեության դեպքերի բացահայտումները: Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2011 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության շուրջ 650 դեպք է հայտնաբերվել, որից միայն 87-ը օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն են բացահայտել: Իսկ օրերս նրանք հերթական  բացահայտումներն են արել: Այսպես, ձեռնարկատիրական գործունեության օրինականության հանգամանքերը պարզաբանելու նպատակով հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն այցելել են Երևանի Հաղթանակ 1-ին փողոցի ետնամասում գտնվող 100 քառ. մետր տարածք զբաղեցնող շինություն, որտեղ և հայտնաբերել են Արմեն Խաչատրյանին պատկանող ապօրինի գործող կահույքի արտադրամաս: Երևանի մեկ այլ բնակիչ էլ` Արթուր Աղբալյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, Հ.Քոչար փողոցի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակը թիթեղյա իրերի պատրաստման կետ էր դարձրել: Իսկ Երևանի Սևանի փակուղի 1 հասցեում բաժնի աշխատակիցները հայտնաբերել են Վահագն Կարապետյանին պատկանող փայտամշակման արտադրամաս` կրկին առանց պետական գրանցման: Հարկային դաշտից դուրս` Արցախի 73 հասցեում փայտամշակման արտադրությամբ էր զբաղվում նաև Արթուր Նիկողոսյանը: Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս նաև անօրինական գործող ատամանբուժարան են հայտնաբերել: Պարզվել է, որ անհատ ձեռներեց Աննա Բաղդասարյանը չունենալով ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա, Երևանի Նորագավիթ 1-ին փողոցի 54/1 տանը ատամանաբուժական ծառայություն էր մատուցում: Հայտնաբերված բոլոր դեպքերով էլ պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկային դաշտից դուրս գործող ձեռնարկատիրության բացահայտմանն ուղղված միջոցառումները:

     ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը