Լրահոս

06.03.2012 16:47


Խորհրդակցություն՝ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ

Խորհրդակցություն՝ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մոտ, այսօր` մարտի 6-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հատուկ ուշադրության կենտրոնում է եղել ԼՂՀ–ում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր:

Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամները:

Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է մանրամասն մշակել բոլոր նախատեսված միջոցառումները եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը