Լրահոս

07.03.2012 10:40


Հայտնաբերվել է դի

Մարտի 6-ին՝ ժամը 20։18-ին, Գեղարքունիքի մարզային ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ում հայտնաբերվել է Ռ. Ավետիսյանին պատկանող "ԳԱԶ-3110" մակնիշի ավտոմեքենան` առանց ուղևորների, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը որոնողական աշխատանքներ ծավալելու համար:

Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատը։

Ժամը 21։50-ին Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդի` 1956 թ. ծնված Ռ. Ավետիսյանի դին:

 

***

Մարտի 6-ին՝ ժամը 21։22-ին, ոստիկանությունից հայտնել են, որ Գյումրիի Շերբինա փողոցի թիվ 6ա շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական ջոկատը։

Բացելով նշված բնակարանի դուռը` փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են 1946թ. ծնված Հերբերտ Խաչատրյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը