Լրահոս

07.03.2012 10:20


Սաբինա Ֆրեյզեր. «Ղարաբաղում նոր պատերազմը կլինի տևական և ծանր»

Սաբինա Ֆրեյզեր. «Ղարաբաղում նոր պատերազմը կլինի տևական և ծանր»

Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։


«Դեռևս մեկ տարի առաջ մենք զգուշացրեցրել էինք իրավիճակի սրման հնարավորության մասին, քանի որ երկու կողմն էլ շարունակում են սպառազինվել, շփման գծում բախումները հաճախակիացել են, ռազմատենչ հայտարարությունները հաջորդում են միմյանց։ Այս ամենը դանդաղեցնում է բանակցային գործընթացը»,–ասել է Ֆրեյզերը։ 

Նա ընդգծել է, թե Ադրբեջանում և Հայաստանում առկա են ուժեր, որոնք կարծում են, որ կարող են հասնել արագ հաղթանակի: «Սակայն մեր զեկույցում նշված է, որ յուրաքանչյուր պատերազմ կլինի տևական և ծանր»,–նշել է ICG եվրոպական ծրագրերի տնօրենը։

Այս խորագրի վերջին նյութերը