Լրահոս

07.03.2012 16:17


Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում:

ՀՀ և ՌԴ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման և ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը: 

Այս խորագրի վերջին նյութերը