Լրահոս

07.03.2012 15:48


«Air France» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները Դամասկոս

«Air France» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները Դամասկոս

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն, ֆրանսիական ամենախոշոր «Air France» ավիաընկերությունը երկուշաբթի որոշում է կայացրել դադարեցնել չվերթները Դամասկոս Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով։

–Սիրիայում տիրող անհանգստությունների պատճառով «Air France» ավիաընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքները Դամասկոս մինչև նոր հրահանգի հաստատվելը,– հայտարարել է «Air France»–ի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Սիրիայում սկսված անհանգստությունների առաջին պահից «Air France»–ը կատարում էր շաբաթական երեք թռիչք Փարիզ–Դամասկոս և հակառակ ուղղություններով։

Այս խորագրի վերջին նյութերը