Լրահոս

07.03.2012 17:46


Ահմեդ Դավութօղլու. «Հուսով եմ՝ Հարավային Կովկասի բոլոր խնդիրները կլուծվեն»

Ահմեդ Դավութօղլու. «Հուսով եմ՝ Հարավային Կովկասի բոլոր խնդիրները կլուծվեն»

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութoղլուն հայտարարել է, որ հույս ունի, թե Հարավային Կովկասի բոլոր խնդիրները կլուծվեն:

Նախիջևանում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Հարավային Կովկասում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնք կարող են համերաշխ գոյատևել միասին, և որ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանն անում են ամեն ինչ դրան հասնելու համար։

Նա նաև հավելել է, որ իր լուծումը կգտնի նաև ղարաբաղյան հակամարտությունը, որից հետո Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ միասին հարավկովկասյան տարածաշրջանում կհաստատվի համագործակցության նոր մակարդակ։

Այս խորագրի վերջին նյութերը