Լրահոս

09.03.2012 12:07


Հունաստանը կխուսափի՞ դեֆոլտից

Հունաստանը կխուսափի՞ դեֆոլտից

«ՌԻԱ Նովոստին», մեջ բերելով Հունաստանի ֆինանսների նախարարի հայտարարությունը, գրում է, որ Հունաստանը ստացել է մասնավոր վարկատուների մեծամասնության համաձայնությունը երկրի պետական պարտքը վերկառուցելու համար։ Վերկառուցմանը համաձայնություն են տվել ներդրողների 83,5%-ը: Սրանով ակնկալվում է է, որ վերակառուցման արդյունքում Հունաստանի 360 միլիարդ եվրո պարտքը կկրճատվի 100 միլիարդով: 

Վերակառուցմանը համաձայնություն տված ներդրողներին Հունաստանի պարտքը կազմում է ընդհանուրի 85,8%, իսկ հավաքական սանկցիաների միջոցով վերակառուցման ենթակա պարտքի ծավալը հնարավոր կլինի հասցնել մինչեւ 95,7%:

Ներդրողները համաձայնվել են դուրս գրել պետական պարտատոմսերի անվանական արժեքի 53,5%-ը, որը, սակայն, կարող է հասնել մինչև 75%–ի:

 

Այս խորագրի վերջին նյութերը