Լրահոս

10.03.2012 19:06


Գալուստ Սահակյանը համամի՞տ չէ, որ Գեղամյանը «դատարկ դհոլ» է

Գալուստ Սահակյանը համամի՞տ չէ, որ Գեղամյանը «դատարկ դհոլ» է

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ն քա՞նի տոկոս ձայն պիտի հավաքի, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը չառաջադրի։ «7օր»–ն այս մասին հետաքրքվել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից։

–Անակախ նրանից՝ խորհրդարանական ընտրություններն ինչպիսին կլինեն, ՀՀԿ–ն առաջադրելո՛ւ է Սերժ Սարգսյանին և, կարծում եմ, այստեղ տոկոսների հարց չկա։ Մենք բավականին լուրջ քաղաքական կապիտալ ունենք և համոզված ենք, որ արդյունքները կլինեն և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններում,–պատասխանել է Գ. Սահակյանը՝ բացառելով ՀՀԿ–ի՝ քիչ տոկոս ստանալու հավանականությունը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին նախկինում տրված «դատարկ դհոլ» որակմանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընգծել է.

–Քաղաքական դեբատների ժամանակ ասած խոսակցությունները չի կարելի ընդհանուր պրոցեսներից, երևույթներից դուրս հանել և առանձնակի ուշադրության կենտրոնում պահել։

–Այսինքն նորմա՞լ եք համարում, որ այդ դեբատների ժամանակ իրար ինչ ասես ասեն, իսկ հետո նույն կուսակցության ցուցակում հայտնվեն։

–Դեբատների ժամանակ քաղաքական իրավիճակների դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Իսկ կուսակցությունները, քաղաքական գործիչներն անձնային շփումներ չեն լուծում։ Ցանկացած դեպքում, քաղաքականության մեջ մշտական բարեկամներ կամ թշնամիներ չեն լինում։ Դա գալիս է նրանից, որ ավելի շատ ազգի, պետության խնդիրներն են, քան անձնային տարբեր հարաբերությունները,–«7օր»–ի հարցին պատասխանել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը