Լրահոս

12.03.2012 13:15


Աշոտ Բլեյան. «Մեկ մլն դրամի չափով պարտադիր գրավը սահմանափակում է ընտրվողի իրավունքները»

Աշոտ Բլեյան. «Մեկ մլն դրամի չափով պարտադիր գրավը սահմանափակում է ընտրվողի իրավունքները»

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես գալիք խորհրդարանական ընտրություններին, նշել է, որ ինքն այս ընտրություններից ակնկալում է ընտրողի և ընտրվողի իրավունքների իրացում.

–Եթե չափահաս քաղաքացիները ջանք չգործադրեն ազատ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ, ապա ոչինչ էլ չի փոխվի։ Եթե ես խաբվել եմ, ուրեմն թույլ եմ տվել, որ ինձ խաբեն։ Այսինքն՝ ընտրողը պետք է ավելի հետևողական լինի իր ընտրական իրավունքը պաշտպանելու հարցում։

Այս առումով Աշոտ Բլեյանը նաև նշել է, որ մտցնելով մեկ մլն դրամի չափով պարտադիր գրավ ոչ կուսակցականների համար խորհրդարանական ընտրություններին թեկնածություն առաջադրելու պարագայում, պետությունը սահմանափակում է ընտրվողի իրավունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը