Լրահոս

12.03.2012 14:34


Վաղվանից Մաշտոցի պուրակում շուրջօրյա նստացույց է սկսվելու

Վաղվանից Մաշտոցի պուրակում շուրջօրյա նստացույց է սկսվելու

Վաղը՝ ժամը 11–ից, մինչև մարտի 16–ը, Մաշտոցի պուրակում շուրջօրյա նստացույց է սկսվելու.

«Արդեն մեկ ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում՝ գիտակցելով, որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի՝ մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքն ու սեփականությունը և այն չառևտրականացնել ու զավթել մեզնից: Մենք դադարեցրել ենք շինարարությունը և պահանջել ենք ապամոնտաժել այնտեղի շինությունները և բարեկարգել այգին: Այս պահին մեր պահանջը ապամոնտաժումն է: Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց որոշում կայացնելու համար, իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացույցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը և տոկունությունը՝ տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ՝ 16 մարտի: Իսկ, մինչ այդ, մենք այգին այլևս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ: Խնդրում ենք արձագանքել բոլոր նրանց, ովքեր ուզում են միանալ մեր շուրջօրյա նստացույցին օրվա որևէ ժամի կամ գիշերը: Կարող եք նաև աջակցել նստացույցի մասնակիցներին ձմեռային վրաններով, գետնի սառնությունը պահող կարիմատներով, քնապարկերով, ծածկոցներով, վառարաններով, գրելկաներով, սննդով, մեղրով, դոշաբով, տաք թեյով: Մեկ անգամ ևս-ՄՈԲԻԼԻԶԱՑՎԵՆՔ, ՄԻԱՎՈՐՎԵՆՔ՝ արդարության և օրինականության վերականգնման համար մղվող մեր պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար»,–ասված է Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներ հայտարարությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը