Լրահոս

12.03.2012 15:00


Դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Ժառանգություն» խմբակցությունում

Դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Ժառանգություն» խմբակցությունում

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Ազգային ժողովում հյուրընկալեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

Դեսպան Ռաչինսկու խնդրանքով Ս.Սաֆարյանը ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը, ինչպես նաեւ` ներքաղաքական իրավիճակը եւ կուսակցության նախապատրաստական աշխատանքները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Զրուցակիցները անդրադարձան ներքին ու արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցերի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների հնարավոր մարտահրավերներին, նաեւ քննարկեցին հետագա սերտ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը