Լրահոս

12.03.2012 15:05


«ՀԿԵ» ՓԲԸ-ն համագործակցելու է Յակուտիայի երկաթուղայինների հետ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն համագործակցելու է Յակուտիայի երկաթուղայինների հետ

«Հարավկովկասյան երկաթուղի» երեկ այցելել էր «Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը: Ընկերության ղեկավարն այցելեց  «ՀԿԵ» ՓԲԸ ենթակառուցվածքի «Ախտորոշում» ճանապարհային կենտրոնը, ծանոթացել է գծի ախտորոշման տեխնոլոգիաներին, մասնագետների ուսուցանման ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել է նման հնարավորությունների գործարկումը Յակուտիայում: Ինչպես նշեց Վ.Շիմոխինը, ՀԿԵ-ն և Յակուտիայի երկաթուղին ունեն բազմաթիվ ընդհանուր գծեր: Մասնավորապես, երկու ընկերություններն էլ ընդգրկված են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկությունների համակարգում, ունեն մոտավորապես նույն ուղևորա- և բեռնափոխադրումների ծավալներ:

«ՀԿԵ-ի առաջ ծառացած խնդիրները ակտուալ են նաև Ամուր-Յակուտական երկաթուղու համար», - ընդգծեց Յակուտիայի երկաթուղային ընկերության ղեկավարը:

«Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ գլխավոր տնօրենը նշեց նաև, որ հայ երկաթուղայիններին հետաքրքիր կլինի յակուտ գործընկերների աշխատանքի փորձը և կիրառվող տեխնոլոգիաները: Նման հետաքրքիր ոլորտներից Շիմոխինը նշեց շարժակազմի արդիականացման ծրագիրը: Նրա խոսքերով, Յակուտիայի երկաթուղին բավականին հաջող շահագործում է ամերիկյան «General Electric» ընկերության ջերմաքարշերը, ինչը թույլ է տալիս փոխադրման գործընթացն իրականացնել հաջող և սահուն:

Վ.Շիմոխինը տեղեկացրեց, որ «Յակուտիայի երկաթուղի» ընկերության կազմում գործում է Զարգացման ծառայությունը, որի իրավասության մեջ է մտնում իննովացիաների ուսումնասիրությունը և կիրառումը: Ընկերության ղեկավարի խոսքերով, մոտակա ժամանակ այդ ծառայության մասնագետները գործուղվելու է ՀԿԵ՝ Հայաստանում կիրառվող աշխատանքի տեխնոլոգիան ուսումնասիրելու նպատակով:

Վ.Շմոխինի այցի շրջանակներում, ՀԿԵ-ի և ՅԵ-ի ղեկավարներն այցելեցին Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանը, ծանոթացել են Հայաստանի կայարանային համալիրի զարգացմանը, անցկացրեցին համագործակցության հեռանկարներին նվիրված խորհրդակցություն:

«Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ ղեկավարը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին փոխանցեց Յակուտիայի նախագահ Եգոր Բորիսովի հուշանվերը, Յակուտիայի վարչապետ Գալինա Դանչիկովայի շնորհակալական նամակը: Հիշեցնենք, որ Վիկտոր Ռեբեցը որոշ ժամանակ հանդիսանում էր «Յակուտիայի երկաթուղի» ընկերության Տնօրենների խորհրդի անդամ: 

Այս խորագրի վերջին նյութերը