Լրահոս

12.03.2012 12:45


Հանրապետությունում շուրջ 25 հազար մարդ ունի բժշկական ապահովագրություն

Հանրապետությունում շուրջ 25 հազար մարդ ունի բժշկական ապահովագրություն
 «Այս տարվա սկզբից ներդրված սոցիալական փաթեթը, որն իր մեջ ներառում է նաև պարտադիր բժշկական ապահովագրություն, կխթանի անհատների բժշկական ապահովագրումը»,–այսօրվա ասուլիսին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Ըստ բանախոսի՝ ներկա դրությամբ  ապահովագրված է շուրջ 20-25 հազ. մարդ: Բաբլոյանը վստահեցրել է, որ փաթեթի ներդրումը մի շարք մարդկանց հնարավորությույն կտա օգտվել բժշկական այն ծառայություններից, որոնք մինչ այս նրանց համար գրեթե անհասանելի են եղել:
Հիշեցնենք, որ 2012–ի հունվարից ՀՀ-ում ներդրվել է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար:
7or.am
 

Այս խորագրի վերջին նյութերը