Լրահոս

12.03.2012 16:14


Քաջարանի գյուղապետը դիմել է Գագիկ Ծառուկյանին

Քաջարանի գյուղապետը դիմել է Գագիկ Ծառուկյանին

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը նամակով դիմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանին և խնդրել վերանորոգել գյուղի անմխիթար ճանապարհը:

«Երեք տարի առաջ Դուք ընդառաջեցիք մեր համայնքի բնակիչների խնդրանքին եւ 4 մլն դրամ հատկացրիք գյուղի Սբ Հակովբ եկեղեցու վերանորոգմանը, ինչի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում քաջարանցիների անունից:

Գյուղն ունի եւս մեկ խնդիր, որի լուծման համար աջակցության կարիք ունենք: Քաջարան քաղաքից մինչեւ գյուղ ընկած ճանապարհի 1.5կմ հատվածը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Տարիներ շարունակ ոչինչ չի արվել այն կարգի բերելու համար:

Փորձել ենք այդ ճանապարհի նորոգումը մտցնել պետական ծրագրերի մեջ, բայց չի հաջողվել:

Հիմա Ձեզ ենք խնդրում, օգնեցեք սահմանային մեր գյուղին, եթե կարող եք, վերանորոգելու գյուղի անմխիթար ճանապարհը:

Քաջատեղյակ լինելով Ձեր բարեգործական ձեռնարկումների մասին, որոնք իրականացնում եք հանրապետության համարյա բոլոր բնակավայրերում, վստահ ենք, որ Դուք այս անգամ եւս կհարգեք Քաջարան գյուղի բնակիչների անունից ներկայացվող այս խնդրանքը եւ առաջիկայում կլուծեք գյուղի ճանապարհի հիմնանորոգման հարցը»,–ասված է նամակում:

Այս խորագրի վերջին նյութերը