Լրահոս

12.03.2012 16:36


Ստեփան Սաֆարյան. «Շատ ավելի կարևոր է տեսնել գործ, այլ ո՛չ թե հավատալ օդի մեջ կախված խոսքերին»

Ստեփան Սաֆարյան. «Շատ ավելի կարևոր է տեսնել գործ, այլ ո՛չ թե հավատալ օդի մեջ կախված խոսքերին»

«7օր»–ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը մեկնաբանելով ՀՀԿ–ի 13–րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ասել է, որ ավելի կարևոր է, թե ինչպես կգնահատի այդ ելույթը շարքային քաղաքացին։

Ես չեմ կարծում, որ շարքային քաղաքացին այլևս բառերին և խոստումներին հավատում է։ Այն, ինչի մենք ուզում ենք հավատալ, դա իրական գործն է։ Տվյալ պարագայում արդեն այն ժամանակները չեն, որ գնահատենք ելույթը։ Հիմա շատ ավելի կարևոր է տեսնել գործ, տեսնել արդյունք և հավատալ դրան, այլ ո՛չ թե օդի մեջ կախված խոսքերին։

Իսկ ինչ վերաբերում է տրված խոստումներին և դրանց իրականացմանը, ապա Սաֆարյանը նշել է, որ նույնիսկ եթե դրանք իրականանան, դա էական փոփոխություններ չի ապահովի։

Հարցին, թե ի՞նչ է հարկավոր փոփոխությունների համար, Ստեփան Սաֆարյանը պատասխանել է.

–Պետք է, որ իշխող կուսակցությունն իր կատարած իրական գործերով վերանվաճի այն հավատը, որը չարաշահվել է երկար ժամանակ։ Իսկ մենք դեռ տեսնում ենք, որ մեզ ընդհամենը խնդրում են հավատալ իրենց խոսքերին։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը