Լրահոս

13.03.2012 14:42


Բակո Սահակյանն ընդունել է իտալահայ միության նախագահին

Բակո Սահակյանն ընդունել է իտալահայ միության նախագահին

Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 13-ին, ընդունել է իտալահայ միության նախագահ Պայքար Սվազյանին եւ իտալահայ բարերար Սարո Խոդավերդիին:

 Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում Արցախի հետ սերտ համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է Իտալիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` կարեւորելով այն ներհայկական կապերի շարունակական ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը