Լրահոս

13.03.2012 16:17


Ավստրալական քաղաքն ամբողջությամբ սարդոստայնով ծածկվելու պատճառը գտնվել է

Ավստրալական քաղաքն ամբողջությամբ սարդոստայնով ծածկվելու պատճառը գտնվել է

Այս տարվա մարտի 8–ին Ավստրալիայի Ուոգգա–Ուոգգա քաղաքի ծառերը, թփերը, հողատարածքները և անգամ շները պատվել էին սարդոստայնով։ Ամբողջ աշխարհին հետաքրքրած այս երևույթի բացատրությունը գիտնականները գտել են։ Այնտեղ սարդերի մի տեսակ կա, որոնք զոհին ոչ թե ոստայնի միջոցով են որսում, այլ գիշերը գաղտնի մոտենում ու հարձակվում են։ Չնայած նրանք նույնպես սարդոստայն են արտադրում, բայց երկար թելերի տեսքով։ Հենց դրանց միջոցով էլ այդ սարդերը հաճախ «ճանապարհորդում» են օդում։ Սարդը բարձրանում է բարձր խոտի վրա, ոստայնը բաց թողնում, քամին այն քշում է, իսկ բավական թեթև սարդն իր «օդապարիկով» թռչում է օդում։ Իհարկե, տեղափոխության այս մեթոդից հաճախ օգտվում են երիտասարդ սարդերը, բայց ջրհեղեղը ոչ միայն մարդկանց է ստիպել լքել իրենց հարազատ վայրերը, այլ նաև սարդերին։ Արդյունքում ոչ մեծ տարածքի վրա մեծաքանակ սարդեր են կուտակվել, որոնք սովորաբար մենակ են գոյատևում։  

Այս խորագրի վերջին նյութերը