Լրահոս

14.03.2012 09:47


Ջերմուկի երիտասարդների պատասխանը «Գեոթիմին»

Ջերմուկի երիտասարդների պատասխանը «Գեոթիմին»

«Ջերմուկի զարգացման կենտրոնի» երիտասարդությունը  տեղեկացնում է, որ  «Գեոթիմ» ընկերությունը «Մեդիամաքս» լրատվական ծառայությունով տարածել է ապատեղեկատվություն.http://www.mediamax.am/am/news/business/4340/

«Մեր «անանուն» լինելու փաստը բացատրվում է նրանով, որ «Գեոթիմ» ՓԲԸ–ն պաշտոնապես չի հրավիրվել մասնակցելու այդ քննարկմանը: Մարտի 9-ին (որը, ի դեպ, աշխատանքային օր չէր) ընկերության աշխատակիցներից մեկին  է զանգահարել նախաձեռնողների ներկայացուցիչը` բանավոր առաջարկելով մասնակցել քննարկմանը: Մի կողմ թողնենք այն փաստը, որ նման «հրավերը» չի կարելի պատշաճ անվանել: Առավել հետաքրքրականն այն է, որ մեր աշխատակցին զանգահարելուց  ժամեր առաջ քննարկման կազմակերպիչներն արդեն իսկ ԶԼՄ-ներին ուղարկել էին այն լուսաբանելու առաջարկն ու օրակարգը, որտեղ նշվում էր, թե ժամը 14:00-ին հանդես է գալու «Գեոթիմ»–ի ՓԲԸ ներկայացուցիչը»:

 «Ջերմուկի զարգացման կենտրոնի»' երիտասարդության անունից տեղեկացնում ենք որ, մենք կապվել ենք հեռախոսով Արամ Պարունակյանի հետ և խնդրել նրանից իրենց էլեկտրոնային հասցեն, որով կարող ենք կապվել «Գեոթիմի»' ներկայացուցիչների հետ: Պարոն Պարունակյանը տվել է անհասկանալի մի էլեկտրոնային հասցե՝  [email protected] նշելով, որ  նպատակահարմար չի գտնում  ուղղարկել «Գեոթիմ» ընկերությանը, քանի որ ոչ աշխատանքային օր է, և նրանք հրավերը չեն ստանա: Նշված էլ. հասցեին  ուղղարկելով մասնակցության հրավերը՝  կապ ենք հաստատել Պարունակյանի հետ, և  ստանալով «Գեոթիմի» համագումարին մասնակցության մասին տեղեկատվություն, ուղարկել ենք  մամլո հաղորդագրություն ԶԼՄ-ներին: Նշենք նաև ևս մեկ  փաստ՝ օրակարգում և, առհասարակ, տարածված հաղորդագրության մեջ մենք նշել էինք «Ջերմուկ գրուպի» ներկայացուցիչ,  ինչպես նաև «Գեոթիմի» ներկայացուցիչ, քանի որ վերոնշյալ կազմակերպությունները չէին տեղեկացրել, թե ովքեր են իրենց զեկուցողները: «Ջերմուկ գրուպի» ներկայացուցիչը  հարկ էր համարել ներկայանալ համաժողովին, ավելին՝ պատրաստել էր իր ելույթը, իսկ «Գեոթիմը», որը հայտարարում է, թե միշտ պատրաստ է հանդիպել հասարակության հետ, ամեն կերպ խուսափում է մասնագիտական քննարկումներից  և հարցադրումներից: Այնուամենայնիվ, մենք հույս ենք հայտնում, որ համագումարում  հնչեցված մտահոգություններին կտրվեն ադեկվատ պատասխաններ:

Այս խորագրի վերջին նյութերը