Լրահոս

14.03.2012 08:12


Կադաստրը շարունակում է վնասել գյումրեցի անօթևան ընտանիքներին

Կադաստրը շարունակում է վնասել գյումրեցի   անօթևան ընտանիքներին

Գյումրիում ընթացող բնակարանների բաշխման գործընթացին մասնակցելու նպատակով երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներից պահանջվող բազմաթիվ փաստաթղթերից մեկն էլ պետկադաստրի կողմից տրվող սեփականության մասին տեղեկանքն է:

Մենք մեր նախորդ մի քանի հաղորդագրություններում՝ «Թե ինչպես է պետկադաստրը բնակարաններ «շնորհում» http://shirakcentre.org/hy/news/1031-shirak-centre-ngo, «Պետկադաստրը շարունակում է վնասել» http://shirakcentre.org/hy/news/1043-shirak-centre-ngo,  ներկայացրել էինք, թե պետկադաստրի կողմից տրամադրվող, երբեմն կիսատ-պռատ և անհիմն տեղեկություններ պարունակող, տեղեկանքների պատճառով ինչպիսի քաշքշուկների մեջ են հայտնվում հարյուրավոր անօթևան ընտանիքներ….

ՀՀ անշարժ գույքի կադաստրի այս կամ այն ստորաբաժանման կողմից 100-ավոր անօթևան ընտանիքների սեփականության մասին տրվում են այնպիսի տեղեկանքներ, որոնց համաձայն 23 տարի խոնավ և շարքից դուրս եկած տնակներում պատսպարված ընտանիքները Երևանում կամ Հանրապետության մեկ այլ քաղաքում ունեն 2, 3 և նույնիսկ 4 բնակարան կամ  առանձնատուն:  Եվ, որպեսզի տվյալ անօթևան ընտանիքը կարողանա մասնակցել բնակբաշխման գործընթացին,                                                                  պետք է երբեմն էլ անձամբ հերքի պետկադաստրի կողմից իրենց վերագրած սեփականություն ունենալու  փաստը, ինչը երբեմն գրեթե անհնար է: Օրինակ`  Գյումրու ծայրամասերից մեկում գտնվող տնակային ավանի` 232/349 տնակի բնակիչ Հարություն Հարությունյանը հայտնվել է ճիշտ այդպիսի անելանելի վիճակում: Պետկադաստրի կողմից բնակբաշխման հանձնաժողովին տրված տեղեկանքի համաձայն 6 անձից բաղկացած այս սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքին է պատկանում Գյումրու Իսահակյան 32 բնակելի տունը և մի բան էլ ավելին` Նար-Դոսի փողոցում հսկա մի հողամաս: 74-ամյա Հարություն Հարությունյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ առավոտից մինչև ուշ երեկո թակում է Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի, պետկադաստրի պաշտոնյաների դռները և փորձում է ապացուցել, որ իրենց ընտանիքը իր խոսքերով ասած. «Ոչ թե տուն, այլ նույնիսկ սեփական կատուր չունի», և ապրում է ընդամենը սոցիալական նպաստով և թոշակով:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս փորձեցինք օգնել նաև այս անօթևան ընտանիքին պետկադաստրի կողմից տրված կեղծ տեղեկությունները հերքելու մասին    փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով: Ամբողջ մի օր Գյումրի քաղաքի կենտրոնական մասում գտնվող Իսահակյան փողոցը վար ու վեր անելուց և բոլոր բնակարանները հարց ու փորձ անելուց հետո որոշեցինք այդ թաղամասում տեղակայված նախընտրական շտաբներից մեկում տեղեկանալ այդ «չարաբաստիկ»` Իսահակյան 32 տան գտնվելու վայրի մասին: Եվ պարզվեց ի՞նչ… Գյումրիում առհասարակ այդպիսի հասցեով տուն գոյություն չունի, նույնը մեզ պատասխանեցին Գյումրու ոստիկանության անձնագրային բաժնից:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում http://youtu.be/E5jB-7H066Q

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը